Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր8 .

Հունվարի 17

9.00-9.30-ընդհանուր պարապմունք

9.30-10.00-օրվա պատումը

10.00-14.00-սահադաշտ

Реклама
Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր7.


Այսօրը մենք սկսեցինք մեր արդեն ավանդական դարձած Ունօ խաղով: Հետո մենք գնացինք երգի դասի: Այնտեղ երգեցինք հարսանեկան երգերը: Բայց այնուհետև ընկեր Գոհարը մեզ խնդրեց օգնել նրան և մագրել տարածքը: Նկարները կարող եք տեսնել վերևում: Մագրելը իհարկե մի քիչ ձանձրալի գործ է (Ապացույցը կարող եք տեսնել վերևում, նկարների մեջ), բայց մենք հասկանում էինք, որ անում ենք այդ մեր և մեր դպրոցի համար և ամենակարևորը դա է: Հետո մենք սկսեցինք մեր փորձերը (Անգելինայի և տիկին Մարիետի հետ), բայց այսօրվա փոքրիկ Իշխանի փորձը մենք արեցինք 9-րդ դասարանցիների պարի ուսուցում: Այդ պարը մի քիչ դժվար էր, բայց մենք մեկ ժամվա ընթացքում սովորեցինք:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր5.

Երբ եկանք դպրոց ընդհանուր պարապմունքից հետո սկսեցինք պատրաստվել Գավեսճյան թանգարան գնալուն: Երբ հասանք դեռ ճանապարհ կար քայլելու: Այդ ճանապարհը մենք նույնպես հաղթահարեցինք և մտանք կասկադի մեջ գտնվող Գավեսճյան թանգարանը: Այն շատ-շատ մեծ է և ունի 5 ցուցասրահ: Իհարկե միջանցքներում էլ կային շատ արձաններ:  Բայց մյուս ցուցասրահների մասին ես կփորձեմ պատմել: Ուրեմն առաջին ցուցասրահում Երեք շատ-շատ մեծ նկարներ էին, որոնք նկարել էր Գրիգոր Խանջյանը` Հայոց այբուբենի ծնունդը, Հայոց պատերազմ և Հայաստանի վերածնունդը: Երկրորդ սրահը դա Սասունցի Դավթի սրահն էր, որտեղ քարի վրայի մեջ տեղում պատկերված էր Սասունցի Դավիթը և իր ձին, որը հարձակվում է Մելիքի վրա: Տակը փոքրիկ պատկերված է, թե ինչպես է Դավիթը դառնում որսորդ և այլն: Երրորդ ցուցասրահում նկարչի նկարներ էին, որոնք շատ գեղեցիկ էին: Այդ ցուցասրահում տարբեր հեղինակների աշխատանքներ էին: Մեկը նավն էր, մյուսը Կինգ-Կոնգ ֆիլմի շարժվող սարքն էր, մեկը մի շատ-շատ բնական ստացված կին էր`տնտեսուհի, որը շատ գեղեցիկ և բնական էր ստացվել: Այնքան բնական, որ իմ ընկերուհի Շուշանը մտնելով այդ ցուցասրահ բարևեց նրան չնկատելով, որ նա իսկական չէ: Մենք էլ սկզբում այդպեց մտածեցինք, բայց երբ իմացանք, որ իսկական չէ շատ զարմացանք և գնահատեցիքն այդ աշխատանքը: Եվ այսպես մենք, որոշեցինք ոտքով իջնել Կասկադը: Իհարկե այնքան շատ աստիճաններ կային, որ քիչ էր մնում ընկնեինք բայց կարողացանք առանց զոհերի իջնել: Եվ այսպես վերադառձանք դպրոց: Շատ հետաքրքիր և ուսումնական օր էր այդ օրը մեզ համար: Ցտեսություն:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր6

Հունվարի 15

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

Հունվարի 15

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

9:30-10.30

  • Բնագիտա-տեխնիկական նախագծեր
  • Հանրակրթական դիջիթեք 2018. հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծեր
  • 10.30.11.00-Անհատական պլանների լրացում
  • 11.00-12.30- ֆիլմ-դիտում-Disney Movies For Kids
    , թեյըպում

12.30-13.00 Ընդմիջում

13.00-14.00-Մարզական ժամ`- ընկեր Մարիետի հետ մարմնամարզանք

9:30-10.30

  • Բնագիտա-տեխնիկական նախագծեր
  • Հանրակրթական դիջիթեք 2018. հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծեր
  • 10.30.11.00-Անհատական պլանների լրացում
  • 11.00-12.30- ֆիլմ-դիտում-Disney Movies For Kids
    , թեյըպում

12.30-13.00 Ընդմիջում

13.00-14.00-Մարզական ժամ` ըստ սովորողների ընտրած մարզաձևերի

Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր 4.

Հունվարի 11

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

9.30-10.15- Անհատական ուսումնական պլանների լրացում սովորողների բլոգներում

10.15-11.00

  • Բնագիտա-տեխնիկական նախագծեր
  • Հանրակրթական դիջիթեք 2018. հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծեր։

11.00-12.30- ընտրություն

12.30-13.00 Ընդմիջում

13.00-14.00-փորձ տիկին Մարիետի և Շուշանի հետ`Փոքրիկ Իշխան

Այսօր առավոտյան մենք սկսեցինք մեր օրը խաղով`Ունո: Հետո ընտրության ժամին ես ներկեցի իմ բատիկայի շարֆը երկնքի գույներով: Դրանից հետո մենք գնացինք մեր Փոքրիկ Իշխանի փորձին: Ներկայացումը առաջ է գնում: Արդեն մենք ունենք 3 հատվածներ, որոնք պատրաստ են: Ես ավելի անհամբեր եմ սկսում սպասել այն պահին, որ ամբողջը պատրաստ կլինի:

img_1543img_1542

Բայց ես դեռ չգիտեմ կոնկրետ օր և ժամ: Հենց իմանամ կգրեմ: Խնդրում եմ ուշադիր լինել հետևել իմ բլոգին:

Рубрика: Մայրենի 2017-2018

12.01.2018թ.

Ես ուզում եմ իմ բարեկամներին նախազգուշացնել այն վտանգի մասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չեն էլ կասկածում, ինչպես որ ես էլ առաջ չէի կասկածում:

 

Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է. միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր3.

Հունվարի 10

9.00-9.30 – Ընդհանուր պարապմունք

9.30-12.30 – Աշխատանք նախագծային խմբերով

9:30-11:00- Անհատական պլանների լրացում,

11.00-12.30-<< Թափվող բույսերի կտրոններ>> նախագիծ-սովորողը սովորեցնում է ։Հասմիկ Ուզունյանի ջոկտ -Երանուհի Խլղաթյան և Արևելյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ ։

12.30-13.00 – Ընդմիջում

13.00-14.00 —Փոքրիկ Իշխանի փորձ

Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Գաֆեսճյան թանգարան


Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆեսճյանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանի անունը։

 

Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր 2

Հունվար 9

9.00-9.30 – Ընդհանուր պարապմունք

9.30-12.30 – Աշխատանք նախագծային խմբերով

9:30- Անհատական պլանների լրացում

09.50-11:00 -Աշխատանքներ ագարակում — ,, Կենդանասերի ակումբ,

11.00-12.30- Ընտրությամբ գործունեություն

12.30-13.00 – Ընդմիջում

Այսoր մենք ընդհանուր պարապունքից հետո գնացինք մեր դպրոցի ագարկ:Սկզբում մենք խնամեցինք  ձիուն,  մաքրեցինք իր վրայի փոշին  և սիրեցինք նրան:Հետո մեզ թողեցին, որպեսզի մենք քայլեցնենք այնտեղի շներից մեկին, նա շատ ուժեղ էր և ինձ քաշում էր դեպի իր տիրոջ մոտ: Ետ գալուն պես մենք գնացինք ընտրության: Իմ ըտրության առարկան դիզայնն է: Ժամը 01:00 գնացինք տիկին Մարիետի հետ Փոքրիկ Իշխանի փորձի մեր փորձին միացավ 10-րդ դասարանի սովորող ընկեր Շուշանը: Այսպես վերջացավ իմ օրը: 

Рубрика: Ձմեռային ճամբար 2018թ

Օր 1.

9.00-9.30 – Ընդհանուր պարապմունք

9.30-12.30 – Աշխատանք նախագծային խմբերով

9:30-10:30- Անհատական պլանների լրացում և <<Բույսերի տեղափոխություն>> նախագծին  իրականացում։

10:30-11:30- Վերհիշում ենք մեր գիտելիքները, որպեսզի մասնակցենք Սովորողը սովորեցնում է. «բույսերի կտրոններ»նախագիծին;

11:30- Սննդի ինքնասպասարկում- պատրաստում ենք ուտեստներ, որպեսզի ընդմիջմանը սնվենք մեր պատրաստած ուտեստով։

12.30-13.00 – Ընդմիջում

13.00 – 14.00- Ֆիզկուլտուրա` ըստ սովորողների ընտրած մարզաձևերի։

14:00- Պատումներ

Այսօր մենք լի ուժերով անցանք գործի: Տեղափոխեցինք այն բույսերը, որոնք ես խնամել էի մի քանի օր առաջ: Հետո մեր սիրելի ուսուցչուհի ընկեր Հասմիկը մեզ ասաց, թե ինչ անենք, խոսեցինք վաղվա անելիքների մասին,  թե ուր ենք գնալու մինչև Հունվարի 12-ը: Դրանից հետո գնացինք պիցցա պատրաստելու  և կերանք: Մինչ պիցցա պատրաստելը մենք պատրաստեցինք բույսերից կտրոններ 2 ճյուղ: Բարձրացանք դասարան և գնացինք նախագծերով: