Մենք գնացինք Գայի արձանը տեսնելու: Հին ժամանակներում նրա անունը եղել է Հայկ: Օտար մարդիկ այն ժամանակ չեն կարողացել ասել Հայկ և այդ պատճառով ասել են Գայ: Հետո գնացինք Տիգրան Մեծի արձանը տեսնելու. շատ հարցազրույցներ արեցինք: Հետո գնացինք Տորք Անգեղի արձանի մոտ: Շատ դժվարությամբ գտանք, մարդիկ ինչքան ուզեցան մեզ օգնեն, մեկ է, չստացվեց, ավելի խառնեցին ու երկարացրեցին մեր ճանապարհը: Հետո մենք գնացինք Հայկ Նահապետի արձանի մոտ: Խաղացինք, պաղպաղակ համտեսեցինք, խաղացինք տերևներով: Արդեն աշուն է, և տերևների կեսը արդեն դեղնել էր: Եվ անցավ շատ լավ ժամանակ: