Рубрика: Գրականություն

Երիտասարդ խեցգետինը Ջանի Ռոդարի

Կար-չկար մի երիտասարդ խեցգետին կար: Մի օր նա մտախեց, թե ինչու նա պետք է  մյուսների պես հետ-հետ քայլի: Խոստացավ, որ պոչը կկտրի, եթե չսովորի առաջ-առաջ քայլել: Այս օրվանից նա սկսեց պարապել իր հարազատ քարերի վրա, բայց դա նրա մոտ հեշտ չէր ստացվում: Առաջին օրերին նա կոտրատում էր ոտքերը, զրահը քերում, բայց վերջապես մի օր նա կանգնեց իր ընտանիքի առջև և ասաց, որ նայեն նրան ու հրաշալի քայլելով առաջ գնաց: Մայրը լաց եղավ և հարցրեց, թե արդյոք նա իր խելքը չի թռցրել: Խորհուրդ տվեց իր եղբայրենի նման հետ-հետ քայլել: Հայրը ջղայնացավ, ասաց, որ այսպես չի կարելի և եթե ուզում է մնալ իր ընտանիքի եհտ, ապա պետք է խելքը գլուխը հավաքի: Իսկ եթե ոչ, գետը մեծ է, պետք է գնա, բայց երիտասարդ խեսցգետինը չփոխեց իր միտքը և համառորեն որոշեց գնալ: Նա հրաժեշտ տվեց մորը, հորը, եղբայրներին և ընկավ ճանապարհը: Որոշ ժամանակ անց նա տեսավ գորտերի խմբի, որոնք բանբասող կանանց նման, զրուցում էին սրա-նրա մասին: Նկատելով գոտին նրանցից մեկը ասաց, որ աշխարհը շուռ է եկել, չէ որ այս խեցգետինը քայլում է  առաջ, այլ ոչ թե հետ: Խեցգետինը ականջի հետևում թողնելով նարնց բամբասանքը և համառորեն շարունակեց իր ճանապարհը: Մի պահ նա նկատեց ծեր խեցգետնի, որը նրան կանգնացնելով ասաց, որ պետք է շտապ դադարեցնի առաջ-առաջ քայլելը, քանի որ նա իր համառության շնորհիվ մնաց մեն մենակ և մարդիկ ավելի շուտ իրենց լեզուները  կկտրեն, քան ծեր խեցգետինի հետ կխոսեն: Խեցգետինը կրկին չլսելով ծերունու խորհուրդը շարունակեց իր ճանապարհը և մինչև հիմա էլ գնում : Այսպես մենք կարող ենք նրան միայն հաջողություն և երջանություն մաղթել:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s