Рубрика: .

Ականջների խնամք

Մեր ականջը կազմված է երեք մասից՝ արտաքին, միջին, ներքին: Արտաքին մասը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Անցուղու մեջ կան շատ մանր մազիկներ և կա հատուկ նյութ՝ ականջածծումբ, որոնք պաշտպանում են ականջը փոշուց և մանրեներից: Չոպիկով ականջը մաքրելիս մեխանիկորեն ծծումբը հրում ենք ներս: Այն կուտակվելով կարող է առաջացնել ականջի խցանում: Ուստի ականջը չոփիկով խորը մաքրել խորհուրդ չի տրվում: Ականջը ինքնամաքրվում է խոսելու և ծամելու ժամանակ: Պետք է մաքրել միայն երևացող հատվածները և ականջի ետևը:

Оставьте комментарий