Рубрика: .

Գաֆեսճյան թանգարան


Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆեսճյանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանի անունը։

 

Оставьте комментарий